Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախի ուղղությամբ
ՀՀ պաշտպանության նախարարության հրապարակած կադրերում երևում են ադրբեջանական կրակոցների հետևանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Ադրբեջանական ստորաբաժանումներն այս գիշեր կրակել են Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Մարտի 31-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով բնակելի տուն է վնասվել»,– ասված է հաղորդագրությունում:
1 / 3

Ադրբեջանական ստորաբաժանումների արձակած կրակոցների հետևանքները

2 / 3

Ադրբեջանական ստորաբաժանումների արձակած կրակոցների հետևանքները

3 / 3

Ադրբեջանական ստորաբաժանումների արձակած կրակոցների հետևանքները

Պաշտպանական գերատեսչությունը միաժամանակ հերքում է Ադրբեջանի ՊՆ–ի այն հաղորդագրությունը, թե իբր մարտի 30-ին՝ ժամը 22:30-ից մինչև մարտի 31-ը՝ ժամը 04:35-ը, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ–ի հերքում է Ադրբեջանի տարածած լուրը
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
Դրանից հետո Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, թե իբր ՀՀ զինուժը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ–ն հերքել է Բաքվի բոլոր հաղորդագրությունները։