«40+10» ծրագիրը փոխարինվում է բնակապահովման ծրագրով․ Նարեկ Մկրտչյան

Sputnik
Շաբաթօրյա հանրահավաքի ավարտին Արցախից բռնի տեղահանվածներ խնդիրներով զբաղվող խորհուրդը հայտարարեց, որ 2 շաբաթ ժամանակ են տալիս կառավարությանը վերանայելու արցախցիներին տրամադրվող «40 + 10» հազար դրամների աջակցության ծրագիրը ապրիլի 1-ից կրճատելու և աստիճանաբար դադարեցնելու որոշումը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է արցախցիների պահանջին՝ նշելով, որ կեցության ապահովման ծրագիրն աստիճանաբար փոխարինվում է բնակապահովման ծրագրով։