Հայ գերիների հարցով ես կարող եմ միայն դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչը մի քանի անգամ արել եմ. Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
Իր խոսքով` Ալիևին դիմել չի կարող, քանի որ Ադրբեջանին ուղղված իր քննադատության պատճառով այդ երկրում իր նկատմամբ վերաբերմունքը դրական չէ։
Աբրահամյանը նաև ընդգծել է, որ հարցը բարձրացրել է նաև ԱՄՆ սենատում, և առհասարակ` ում հնարավոր է` ասել է։