Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին շաբաթ օրը Երևանի «Զվարթնոց» օդաավակայանում թույլ չէին տվել մուտք գործել Հայաստան։
Ապա մի քանի ժամ օդանավակայանի vip–գոտում մնալուց հետո, առանց որևէ բացատրության հրավիրել էին հաշվառման և ասել «բարի գալուստ Հայաստան»:
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում այսօր հրավիրված ասուլիսում Արա Աբրահամյանը ներկայացրել է միջադեպի իր մեկնաբանությունը` դա կապելով Հայաստանի քաղաքական կյանքին իր ակտիվ մասնակցության հետ։