Ստեղծելու են ստվեր, մաքրելու են օդը, կլանելու են փոշին. Արմեն Բեգոյան

Sputnik
Երևանի քաղաքային իշխանությունը մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում շարունակում է ծառերի փոխարինման` անցած տարվանից մեկնարկած աշխատանքները։
Վերջին մի քանի օրերին Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության աշխատակիցները հատում են Թումանյան, Բյուզանդ և Մելիք Ադամյան փողոցների ծառերը` դրանք նոր տեսակներով փոխարինելու համար։
Մելիք Ադամյան փողոցում, ինչպես վստահեցնում են պատասխանատուները հին և ոչ կենսունակ թեղիները փոխարինվում են գնդաձև կատալպաներով։
«Եթե համեմատենք Թումանյան փողոցի ծառերի հետ, սրանք 5 տարող ավելի մեծ են։ Ձևավորելու են կլոր, գնդաձև սաղարթ, ստեղծելու են ստվեր, մաքրելու են օդը, կլանելու են փոշին և այլն, այն, ինչի համար, որ կանաչապատումն իրականացվում է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արմեն Բեգոյանը` ներկայացնելով նոր ծառատեսակները։
Պաշտոնյան նաև հայտնել է, որ ծառերից յուրաքանչյուրն արժե 100-110 հազար դրամ։ Քաղաքապետարանը ձեռք է բերել 100 հատ։