Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի Զապորոժիե բնակավայրը

Ռուսական զորքեր. Արխիվային լուսանկար
ՌԴ պաշտպանության նախարարությունը տվյալներ է հրապարակել հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. ՌԴ ԶՈւ ստորաբաժանումներն ամբողջությամբ ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Զապորոժիե բնակավայրը, հայտնել է պաշտպանության նախարարությունը:
«Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները հաջող հարձակողական գործողությունների արդյունքում ավարտել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Զապորոժիե բնակավայրի ազատագրումը», - ասվում է գերատեսչության ամփոփագրում:
Բացի այդ, ԴԺՀ-ի տարբեր շրջաններում պարտություն է հասցվել ուկրաինական 10 բրիգադների, 1 գնդի և 1 գումարտակի կազմավորումների։
«Ուկրաինական զինված կազմավորումների կորուստները կազմել են մինչև 510 զինծառայող, 7 ավտոմեքենա և 4 դաշտային հրանոթ», – հավելել է ՌԴ ՊՆ-ն:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ՀՕՊ ուժերը գիշերը 6 ուկրաինական ԱԹՍ են խոցել Ռուսաստանի երկնքում. ՊՆ