Պատրաստ ենք քննարկել պատերազմի ավարտը, բայց ՀԱՄԱՍ-ը պետք է հեռանա Գազայից. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն. Արխիվային լուսանկար
Իսրայելի վարչապետը ցանկանում է քննարկել Գազայից պաղեստինցիների «կամավոր արտագաղթի» վերաբերյալ ԱՄՆ նախագահի առաջարկած ծրագիրը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Իսրայելը պատրաստ է քննարկել համաձայնագրի հաջորդ փուլը, որը պետք է հանգեցնի Գազայի պատերազմի ավարտին, սակայն դրա համար ՀԱՄԱՍ-ը պետք է վայր դնի զենքը և լքի անկլավը: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
«Մենք պատրաստ ենք։ Եթե ՀԱՄԱՍ-ը վայր դնի զենքը, նրա առաջնորդներին կթույլատրվի լքել հատվածը, իսկ մենք Գազայում կապահովենք ընդհանուր անվտանգությունը և կիրականացնենք կամավոր արտագաղթի մասին Թրամփի ծրագիրը։ Սա է մեր պահանջը, որը չենք թաքցնում դա և պատրաստ ենք այն ցանկացած պահի քննարկել», - կառավարության նիստում ասել է Նեթանյահուն։
Նշենք`Իսրայելը գրեթե երկամսյա հրադադարից հետո վերսկսել էր Գազայի հատվածում ռազմական գործողությունները: Հրեական պետության բարձրաստիճան պաշտոնյաները պատերազմի վերսկսման անհրաժեշտությունը բացատրել են նրանով, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հրաժարվել է ընդունել հրադադարի երկարաձգման ամերիկյան ծրագիրը և ազատ արձակել իսրայելցի պատանդներին: Իսրայելի ղեկավարությունը բազմիցս ընդգծել է, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ներկայությունն անընդունելի է։ Իր հերթին, պաղեստինյան կողմն Իսրայելին մեղադրել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները չպահելու և պատերազմի վերջնական դադարեցման և անկլավից զորքերի դուրսբերման շուրջ բանակցություններ վարելուց հրաժարվելու մեջ: