Երևանում՝ «Մոսկվայի տանը», բացվում է Դոնեցկի հայտնի լուսանկարիչ Դենիս Գրիգորյուկի անհատական ցուցահանդեսը, որի աշխատանքները ցուցադրվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Իսպանիայում, Իտալիայում, Գերմանիայում, Բելգիայում և շատ այլ երկրներում:
Թե ինչու Գորլովկայի համալսարանի շրջանավարտը, որը ծրագրում էր դպրոցում երեխաներին անգլերեն սովորեցնել, դարձավ «Պրավդա ԴԺՀ»-ի ֆոտոթղթակիցը, ի՞նչ է զգում լրագրողը պատերազմի դաժան իրողությունները նկարահանելիս, ի՞նչ լուսանկարներ են առաջին հերթին ընտրվում ցուցահանդեսի համար` այս ամենի մասին ապրիլի 1-ին, ժամը 13.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում անձամբ կպատմի հեղինակը՝ Դենիս Գրիգորյուկը։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։