ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. «Հյուսիս» խմբավորման ռուս զինծառայողները վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինայի Սումիի մարզի Վեսելովկա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
Բացի այդ, Կուրսկի մարզի Գորնալ, Գուևո և Օլեշնյա բնակավայրերի շրջաններում ջախջախվել են ուկրաինական հինգ բրիգադների կազմավորումները։ Ավիացիան և հրետանին խոցել են ողջ կենդանի ուժն ու տեխնիկան նույն բնակավայրերի, ինչպես նաև Ուկրաինայի Սումիի մարզի 20 բնակավայրերի շրջանում։
Ռուսաստանի ՊՆ-ում ընդգծել են, որ ռուսական զորքերը շարունակում են ջախջախել Ուկրաինայի զինված ուժերի կազմավորումները Կուրսկի մարզի տարածքում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։