ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Spuntnik. Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի Պանտելեյմոնովկա բնակավայրը և Զապորոժիայի շրջանի Շչերբակի գյուղը։ Տեղեկությունն այսօր հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունից հայտնում են, որ Շչերբակի գյուղը վերցվել է զորքերի «Դնեպր» խմբավորման ստորաբաժանումների ակտիվ և վճռական գործողությունների, իսկ Դոնբասում գտնվող Պանտելեյմոնովկան՝ «Յուժնայա» խմբի ջանքերով։
Մարտի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ՌԴ զինվորականներն ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքի ավելի քան 70%-ը, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջանները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։