Մյանմայում կրկին երկրաշարժ է եղել

Երկրաշարժ Մյանմայում
Այս անգամ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մյանմայի մայրաքաղաք Նեյպիդոնից ընդամենը 20 կմ հեռավորության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. Մյանմայում կրկին երկրաշարժ է եղել։ Տեղեկությունը հայտնում է Եվրոպական-միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնը։
Այս անգամ Մյանմայի մայրաքաղաք Նեյպիդոնից ընդամենը 20 կմ հեռավորության վրա (19 կմ հարավ-արևմուտք) 5,1 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել։
Երկրաշարժի հետևանքների մասին դեռ տեղեկություններ չկան։
Հիշեցնենք` մարտի 28–ին Մյանմայում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել, որին հաջորդել էր 6,4 մագնիտուդով հետցնցում։ Երկրաշարժի ցնցումները զգացվել էր նաև հարևան հինգ երկրներում՝ Թաիլանդում, Չինաստանում, Բանգլադեշում, Հնդկաստանում և Լաոսում: Համացանցում տարածվեց Բանգկոգոււմ երկնաքերի փլուզման կադրերը։
Այս ժամի պաշտոնական տվյալներով` մարտի 28–ի երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը, ևս 2376 մարդ տուժել է: Բազմաթիվ մարդիկ անհետ կորած են համարվում։
Այժմ ընթանում է փլատակների ապամոնտաժում, սակայն տեղի ուժերը դրա համար բավարար չեն։