Մյանմայի երկրաշարժի զոհերի թվում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ԱԳՆ

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով բազմաթիվ մարդիկ անհետ կորած են համարվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Մյանմայի երկրաշարժի զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1002-ը, ևս 2376 մարդ տուժել է: Բազմաթիվ մարդիկ անհետ կորած են համարվում։
Այժմ ընթանում է փլատակների ապամոնտաժում, սակայն տեղի ուժերը դրա համար բավարար չեն։
Հիշեցնենք` մարտի 28–ին Մյանմայում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել, որին հաջորդել էր 6,4 մագնիտուդով հետցնցում։ Երկրաշարժի ցնցումները զգացվել էր նաև հարևան հինգ երկրներում՝ Թաիլանդում, Չինաստանում, Բանգլադեշում, Հնդկաստանում և Լաոսում: Համացանցում տարածվեց Բանգկոգոււմ երկնաքերի փլուզման կադրերը։