Չարենցավանում սպանել են 21–ամյա երիտասարդի, կա նաև 4 վիրավոր

Դեպքի փաստով Չարեցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 29-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում` Չարենցավանում հայտնի «Գինաց Հոլլ» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող կանաչ գոտում, կան նաև վիրավորներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացիների կողմից «Չարենցավան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 1 մահացած և 3 վիրավոր քաղաքացիներ»,–գրում է կայքը։
Ոստիկաններն ու պարեկները հիվանդանոցի մոտ հայտնաբերել են «Porsche Cayenne» և «Jeep» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցով, ըստ տեղեկությունների, տեղափոխել են վիրավորներին։
3 վիրավորները ռեանիմոբիլներով «Չարենցավան» բժշկական կենտրոնից տեղափոխվել են Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ:
Էջմիածնի քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանում կրակոց է հնչել. 1 անձ մահացել է
Իրավապահները պարզել են, որ կա ևս 1 վիրավոր, իսկ մահացածը Չարենցավան քաղաքի բնակիչ 21-ամյա Ռուբիկ Խանոյանն է:

Դեպքի փաստով Չարեցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։