Արցախի էջի փակումը կնշանակի սեփական գոյության իմաստազրկում. Գեղամ Ստեփանյան

Sputnik
Արցախի ժողովուրդը ունի վերադարձի, սեփական հայրենիքում հավաքական կերպով ապրելու իրավունք և չի պատրաստվում հրաժարվել դրանից. Ազատության հրապարակում լրագրողներին ասել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Մեզ համար Արցախի էջի փակումը կնշանակի սեփական գոյության իմաստազրկում»,– նշել է նա։
Երևանի Ազատության հրապարակում այսօր բազբշմամարդ հանրահավաք են կազմակերպել Արցախից բռնի տեղահանվածներն ու Արցախի և արցախցիների ճակատագրով մտահոգ քաղաքացիները։
Հանրահավաքի նպատակն է օրակարգ բերել Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի, գերիների ազատ արձակման իրավական պահանջը, նաև բարձրաձայնել Հայաստանում արցախցիների իրավունքների պաշտպանության, առկա սոցիալական խնդիրների մասին։