Երևանի Ազատության հրապարակում այսօր բազբշմամարդ հանրահավաք էին կազմակերպել Արցախից բռնի տեղահանվածներն ու Արցախի և արցախցիների ճակատագրով մտահոգ քաղաքացիները։
Հանրահավաքի նպատակն է օրակարգ բերել Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի, գերիների ազատ արձակման իրավական պահանջը, նաև բարձրաձայնել Հայաստանում արցախցիների իրավունքների պաշտպանության, առկա սոցիալական խնդիրների մասին։
Հանրահավաքին մասնակցող Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը լրագրողների հետ զրույցում անդադարձել է Արցախյան շարժումը դադարեցնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
«Նիկոլ Փաշինյանի ասելով չէ Արցախի հարցը փակվում»,– ասել է Ղուլյանը` Փաշինյանին և նրա թիմին խորհուրդ տալով վերադառնալ 2018-ի իրենց ելույթներին։