Ո՞վ է առաջատարը Գյումրու ընտրապայքարում. Gallup–ը հարցում է անցկացրել

Ըստ հարցումների, քաղաքական ուժերից որևէ մեկը ավագանիում մեծամասնություն դառնալու շանս չունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Գյումրիում համայնքապետի ընտրություններում չնչին տրաբերությամբ առաջատարն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է։ Այս մասին են վկայում Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հարցման տվյալները:
Հարցին, թե ում օգտին են պատրաստվում քվեարկել, հարցվածները պատասխանել են հետևյալ կերպ.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Սարիկ Մինասյան)` 21,8%
Հայաստանի կոմունիստական կուսակցություն (Վարդան Ղուկասյան)` 18.3%
«Մեր քաղաքը» դաշինք (Մարտուն Գրիգորյան)` 8.9%
«Մայր Հայաստան» դաշինք (Կարեն Սիմոնյան)` 6.4%
«Իմ հզոր համայնք» կուսակցություն (Ռուբեն Մխիթարյան)` 5.8%
«Եվրադաշինք» (Լևոն Բարսեղյան)` 4.6%
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն (Արտյոմ Ղարաղազարյան)` 2.3%
«Ապրելու երկիր» կուսակցություն (Կարեն Մալխասյան)` 2.1%
«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն (Արտյոմ Թումանյան)` 0.8%
Եվս 10.6%–ը դժվարացել է պատասխանել, 11.6%–ն ընդհանրապես հրաժարվել է մասնակցել հարցմանը, իսկ ահա 6.9%–ը մտադիր չէ իր ձայնը որևէ մեկին տալ։
Հարցումն անցկացվել է մարտի 25-26-ը, մասնակցել է 612 անձ։
Հիշեցնենք, որ Գյումրում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն մարտի 30-ին: Մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և 3 դաշինք։ Գյումրիում կգործի 82 ընտրատեղամաս: Ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 112 հազար 160 բնակիչ։