Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի զինված ուժերը կրկնակի հարված են հասցրել «Սուջա» գազաչափիչ կայանին. ՌԴ ՊՆ

Կիևի ռեժիմը շարունակում է հարձակումները ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը կրկնակի հարված են հասցրել «Սուջա» գազաչափիչ կայանին, օբյեկտը փաստացի ոչնչացվել է, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Մարտի 25-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցրել են ռուսական և ուկրաինական օբյեկտների ցանկը, որոնք ենթակա են էներգահամակարգին հարվածների ժամանակավոր մորատորիումի:
Գիշերը Ռուսաստանի 7 մարզերի երկնքում 78 ԱԹՍ է խոցվել. ՊՆ
ՌԴ ՊՆ–ում շեշտել են, որ Կիևի ռեժիմը շարունակում է հարձակումները ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների վրա։
«Սարատովի մարզում խոցել և որսացել են 19 Ուկրաինական ԱԹՍ, որոնք փորձել են հարձակվել Սարատովի նավթավերամշակման գործարանի վրա, իսկ նախօրեին Բելգորոդի շրջանում գնդակոծվել է «Ռոսցանցերի»ի մասնաճյուղը»,-հավելել են ՌԴ պաշտպանական գերատեսչությունում:
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել էր, որ էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները շարունակվում են՝ չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին:
Մորատորիումը ուժի մեջ է մտել մարտի 18-ին՝ 30 օր ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։ Ընդ որում, պայմանավորվածությունների ցանկացած խախտում ինքնաբերաբար դրանք անվավեր է դարձնում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։