Տարերքի ավերիչ հարվածը. հզոր երկրաշարժը զգացվել է Հարավարևելյան Ասիայի 5 երկրներում

Մյանմայում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Դրան հաջորդել է 6,4 մագնիտուդով երկրորդ ուժեղ ցնցումը։
Sputnik
Փլուզվել են բնակելի շենքեր, կամուրջներ, բուդդիստական տաճարներ։ Մեծ վնաս է հասցվել Մյանմայի մայրաքաղաք Նեյպիդոյի օդանավակայանին, փլուզվել է կարգավարական աշտարակը, ինչի հետևանքով տուժել են մի քանի աշխատակիցներ։
Մյանմայի կենտրոնական հատվածում շենքի փլուզումից հետո ավելի քան 20 երեխա է հայտնվել ավերակների տակ:
ԶԼՄ-ները հայտնում են Մյանմայում 300 տուժածների մասին:
Բանգկոկում փլուզվել է կառուցվող բարձրահարկ շենքը, որի փլատակների տակ են հայտնվել բանվորները: Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, երկնաքերի փլուզման վայրում անհետ կորած է համարվում առնվազն 90 մարդ: Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 3 մարդ։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հինգ երկրներում՝ Թաիլանդում, Բանգլադեշում, Հնդկաստանում, Լաոսում և Չինաստանում:
Սարսափելի հարվածի հետևանքները՝ ֆոտոշարքով։
1 / 10

Մյանմարի հյուսիս-արևմուտքում գտնվող Սագայն քաղաքում հզոր երկրաշարժի հետևանքով փլուզված կամուրջը:

2 / 10

Բանգկոկում երկրաշարժի ժամանակ շենք է փլվել

3 / 10

Բուդդայական վանականը Մյանմայի Նեյպիդո քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հետո վնասված տաճարի շենքի մոտ:

4 / 10

Թաիլանդցի փրկարարները Բանգկոկում երկրաշարժի հետևանքով փլված շենքի տարածքում են:

5 / 10

Մյանմայի երկրաշարժի հետևանքները։

6 / 10

Թաիլանդցի փրկարարները Բանգկոկի Չատուչակ շրջանում շինարարական շենքի փլման վայրում

7 / 10

Երեխաները Մյանմայի Նեյպիդո քաղաքում երկրաշարժից ավերված տաճարի մոտ:

8 / 10

Փրկարարները տուժածին դուրս են բերում Բանգկոկում փլված շենքից։

9 / 10

Երկրաշարժից վնասված տաճար Մյանմայի Նեյպիդո քաղաքում:

10 / 10

Մարդիկ փլուզված շենքի մոտ