Ռուսական զինուժն ազատագրել է Կուրսկի մարզի Գոգոլևկա բնակավայրը. ՊՆ

Զինծառայող
Զինծառայող
Ռուսական խմբավորման ստորաբաժանումները ուկրաինական կազմավորումներին պարտության են մատնել Գորնալի, Գուևոյի և Օլեշնիի շրջաններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Ռուսական զորքն ազատագրել է Կուրսկի մարզի Գոգոլևկա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
««Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումների հարձակողական գործողությունների ընթացքում ազատագրվել է Գոգոլևկա բնակավայրը», - ասվում է գերատեսչության ամփոփագրում:
Նշվում է, որ խմբավորման ստորաբաժանումները ջախջախել են ուկրաինական հինգ բրիգադների կազմավորմանը Գորնալի, Գուևոյի և Օլեշնիի շրջաններում: Ավիացիան և հրետանին Ուկրաինայի Սումիի մարզի 17 բնակավայրերի շրջաններում խոցել են ուկրաինական զինված ուժերի կենդանի ուժն ու տեխնիկան:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Կուրսկի մարզի ազատագրման գործողությունը եզրափակիչ փուլում է:
Կուրսկի մարզում ամեն ինչ կվերականգնվի. Պուտին