Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ-ն Խարկովի մարզում վերահսկողության տակ է վերցրել Կրասնոյե Պերվոյե բնակավայրը․ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը տվյալներ է հրապարակել հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Կրասնոյե Պերվոյե բնակավայրը, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
««Արևմուտք» զորախմբի ստորաբաժանումների ակտիվ և վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Միրնոյե և Խարկովի մարզի Կրասնոյե Պերվոյե բնակավայրերը», – ասված է Ռուսաստանի ռազմական գերատեսչության` մարտի 22-28-ն ընկած ժամանակահատվածի ամփոփագրում:
Միրնոյե բնակավայրի ազատագրման մասին հաղորդվել էր ավելի վաղ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։