Պուտինն ու Էրդողանը բանակցել են հեռախոսով

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները
Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայի նախագահի գրասենյակին։
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի հետ կապված իրավիճակը: Էրդողանը հայտնել է, որ Անկարան պատրաստ է հարթակ տրամադրել բանակցությունների համար։ Նա հայտարարել է, որ Թուրքիան ներդրում է կատարում, որպեսզի Սև ծովը չվերածվի հակամարտության գոտու:
Առաջնորդները քննարկել են նաև տարածաշրջանային ու գլոբալ հարցեր:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Պուտինն առաջարկել է քննարկել Ուկրաինայում ժամանակավոր կառավարման ներդրման հարցը