Պուտինի հրահանգով Մյանմա է թռել փրկարարներով երկու ինքնաթիռ

Sputnik
Պուտինի հրահանգով ՌԴ ԱԻՆ-ը Մյանմա է ուղարկել փրկարարներով երկու ինքնաթիռ՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։
Օգնության է մեկնել 120 մասնագետ, հայտնել են գերատեսչությունից։
Հիշեցնենք` այսօր Մյանմայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Ցնցումները զգացվել են հարևան հինգ երկրներում, այդ թվում՝ Թաիլանդում:
Վերջին տվյալներով` Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 144-ի: