Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի

Մյանմա
Մյանմա
Սագայինգում և Չյաուկսում 300 մարդ դեռ անհետ կորած է համարվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Մյանմայում երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը հասել է 144-ի: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Մյանմայի պետական վարչական խորհրդի նախագահ, վարչապետ և ավագ գեներալ Մին Աուն Հլայնը:
«Ընդհանուր առմամբ 144 մարդ է զոհվել... 432 մարդ է վնասվածք ստացել Նայպիիդոյի քաղաքային շրջանում: Մեզ հայտնի է, որ Սագայինգում և Չյաուկսում 300 մարդ դեռ անհետ կորած է համարվում, իսկ ընդհանուր առմամբ 732 մարդ է վնասվածքներ ստացել: Որոշ տեղերում շենքերը փլուզվել են, մենք դեռ փրկարարական աշխատանքներ ենք իրականացնում այդ հատվածներում», - հայտարարել է պետության ղեկավարը բնակչությանն ուղղված պաշտոնական ուղերձում։
Փլուզվել է կամուրջ, շենքեր են ավերվել․ Մյանմայի հզոր երկրաշարժի հետևանքները
Հիշեցնենք` այսօր Մյանմայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Ցնցումները զգացվել են հարևան հինգ երկրներում, այդ թվում՝ Թաիլանդում: