Կրակոցներ Տավուշի մարզի «Մարիա Խլեբ» հացատան տարածքում. կան վիրավորներ

Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 28-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզում` Հաղարծինի «Մարիա Խլեբ» կոչվող չգործող հացատան տարածքում. կան վիրավորներ։ Տեղեկությունը հյատնում է shamshyan.com–ը։

Կայքը գրում է, որ ժամը 01:00-ի սահմաններում «կրծքավանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ որոշ ժամանակ անց ևս մեկը` «2 ոտքերի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում են վիրահատարանում:

Ոստիկանները պարզել են կրծքավանդակի հրազենային վնասվածք ստացած քաղաքացին Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Վրեժ Թամամյանն է, իսկ մյուս վիրավորը` դարձյալ Տավուշի մարզի բնակիչ, 38-ամյա Արմեն Բաբինյանը:
Էջմիածնի քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանում կրակոց է հնչել. 1 անձ մահացել է
Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցները ինքնությունն ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: