ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Մյանմայի երկրաշարժից տուժածներին

Մյանմայում երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը հասել է 144-ի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի - Sputnik. ՀՀ ԱԳՆ–ն ցավակցել է Մյանմային, Թաիլանդին ու հարևան երկրներին տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի կապակցությամբ։ Այս մասին գրված է ՀՀ ԱԳՆ X–ի էջում։

«Ցնցված ենք լուրից, որը հանգեցրել է այդքան շատ մարդկանց մահվան: Մենք շարունակում ենք աղոթել բոլոր տուժածների համար և մաղթում ենք շուտափույթ հաղթահարել այս աղետի հետևանքները»,– ասված է գրառման մեջ։

Հիշեցնենք` այսօր Մյանմայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Ցնցումները զգացվել են հարևան հինգ երկրներում, այդ թվում՝ Թաիլանդում:
Վերջին տվյալներով` Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 144-ի: