ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Կորեայի Հանրապետության հարավարևելյան շրջաններում մոլեգնող հրդեհները լուրջ վնաս են հասցրել մշակութային ժառանգության 30 օբյեկտի: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Yonhap» գործակալությունը։
Այդ օբյեկտներից 11–ը գրանցված են որպես պետական մակարդակի ազգային սեփականություն, իսկ 19-ը ՝ տարածաշրջանային։
Հաստատված տվյալներով` վնասվել է Սոդանը և 17-րդ դարի վերջին Անդոնում հիմնադրված Սեդոկսա տաճարը, Չհոնսոն գավառում տուժել է Սոնչժոն պատմական տունը։
Եյսոն գավառում ամբողջությամբ այրվել է 7-րդ դարի Կոունսի բուդդայական տաճարային համալիրը։