Բանգկոկում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 10-ի

Նշվում է, որ 101 մարդ անհետ կորած է համարվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Բանգկոկում այսօր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլուզված 30-հարկանի կառուցվող շենքի փլատակներում զոհվածների թիվը հասել է 10-ի։ Այս մասին հայտնում է Թաիլանդի ​​Thai PBS պետական հեռուստաալիքը։
«Բանգկոկի ժամանակով ժամը 23:00-ի դրությամբ փրկարարները հայտնաբերել են 10 մահացածների մարմին, 16 մարդու ողջ են գտել, սակայն նրանք վնասվածքներ են ստացել, 101 մարդ անհետ կորած է համարվում»,- ասվում է հեռուստաալիքի սոցցանցերում տեղադրված հաղորդագրության մեջ։
Այսօր Մյանմայում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Դրան հաջորդել է երկրորդ ցնցումը` 6,4 բալ ուժգնությամբ:
Վեջրին տվյալներով՝ զոհվել է 144, վնասվածքներ ստացել՝ 732 մարդ։
Բանգկոկում կառուցվող բարձրահարկ շենք է փլուզվել՝ փլատակներում մնացել են բանվորները։ Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ շենքի փլուզման վայրում առնվազն 90 մարդ անհետ կորած է համարվում։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Թաիլանդում, Բանգլադեշում, Հնդկաստանում, Լաոսում և Չինաստանում։