ԵՐԵՎԱՆ, 28 մարտի - Sputnik. Ավելի քան 300 թուրք գրողներ հանդես են եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ համատեղ հայտարարությամբ, գրում է «թուրքիայի գլխավոր նորություններ» տելեգրամյան ալիքը։
301 գրողներ հայտարարել են, որ չեն պատրաստվում լռել և դեմ են «այս հակաժողովրդավարական պրակտիկային»։
«Մենք նույնպես փողոցում ենք։ Մենք նաև ասում ենք «ոչ» այս անարդարությանը»,- ասված Է հայտարարության մեջ:
Թուրքիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել մարտի 19-ին՝ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո որին մեղադրում են կոռուպցիայի մեջ: Հնարավոր արտահերթ ընտրություններում Էրդողանի գլխավոր ընդդիմախոսներից մեկը համարվող քաղաքական գործիչն ավելի ուշ կալանավորվել և հեռացվել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից:
Նրանից բացի, հետաքննության տակ են գտնվում քաղաքապետարանի տասնյակ պաշտոնյաներ։ Չնայած հանրահավաքների արգելքին՝ Իմամօղլուին աջակցող բողոքի ցույցերը շարունակվում են։ Ինքը՝ քաղաքական գործիչը, հայտարարել է, որ մտադիր չէ տեղի տալ իշխանությունների ճնշումներին։