36000 դրամ ստացողի թոշակը 4000 դրամով բարձրացնելը լրիվ տրամաբանական է և արդարացված.Առաքելյան

Sputnik
Ազգային ժողովի իշխող մեծամասնություն` «Քաղպայմանագիր» խմբակցությունն օրերս մերժեց պետական կենսաթոշակները բարձրացնելուն միտված` «Հայաստան» խմբակցության հեղինակած օրենսդրական նախագիծը։ Կառավարության 2010 թվականին ընդունած որոշմամբ նվազագույն կենսաթոշակի չափը, սկսած 2023 թվականի հուլիսի 1-ից, կազմում է 36000 դրամ:
Ազգային ժողովի հավանությանն արժանացած՝ Կառավարության ծրագրի «Աշխատանքր և սոցիալական պաշտպանություն» բաժնի համաձայն՝ նախատեսվում է մինչեւ 2026 թվականը նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել համապատասխանաբար պարենային ու սպառողական զամբյուղների արժեքներին: 2024 թվականի 4-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով պարենային զամբյուղի արժեքը կազմում է 40 978 դրամ, իսկ սպառողական զամբյուղների արժեքը՝ 75 811 դրամ:
«Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել առնվազն պարենային զամբյուղի արժեքի չափով, իսկ միջին կենսաթոշակի չափը համապատասխանեցնել սպառողական զամբյուղի արժեքին: Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն ի սկզբանե բացասական եզրակացություն էր տվել օրենքի նախագծին։
Նկատենք, որ տարբեր իշխանությունների օրոք ընդդիմությունը պարբերաբար ներկայացրել է կենսաթոշակները բարձրացնելու օրենսդրական նախագծեր, սակայն օրվա իշխանությունները սովորաբար մերժել են այդ նախագծերը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է, որ 36000 դրամ ստացողի թոշակը 4000 դրամով բարձրացնելը լրիվ տրամաբանական է և արդարացված։