ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Ռուսական զորքերը խոցել են ռազմական օդանավակայանի ենթակառուցվածքները, Ուկրաինայի ռազմարդյունաբերական ձեռնարկության շենքեր, հարվածային ԱԹՍ-ների արտադրության արտադրամասեր, Ուկրաինայի զինված ուժերի մատակարարման բազան, ռեակտիվ արկերի և զինամթերքի պահեստներ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային ԱԹՍ-ները, հրթիռային զորքերն ու հրետանին խոցել են ռազմական օդանավակայանի ենթակառուցվածքները, Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի զենքի ձեռնարկության արտադրական շենքեր, հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրամասեր, Ուկրաինայի զինված ուժերի մատակարարման բազա, ռեակտիվ արկերի և զինամթերքի պահեստներ, ինչպես նաև 157 տեղամասերում ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումները»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։