Փարիզի գագաթնաժողովը ցույց տվեց, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ԵՀ նախագահ

Ուրսուլա ֆոն դեր Լյայեն
Ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Ուկրաինայի ռազմական կարիքները պետք է բավարարվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Եվրամիության երկրների ղեկավարների` Ուկրաինայի հարցով գագաթնաժողովը, որը տեղի է ունեցել Փարիզում, ցույց տվեց, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները կմնան ուժի մեջ: Հանդիպումից հետո այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«Երկրորդ թեման Ռուսաստանի վրա ճնշում գործադրելն էր։ Պարզ էր, որ պատժամիջոցները մնում են ուժի մեջ։ Մենք ցանկանում ենք արդար և տևական խաղաղության համաձայնագիր։ Դա է նպատակը», - ասել է նա:
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նշել է, որ կարճաժամկետ հեռանկարում Ուկրաինային տրվող ֆինանսական աջակցության ակտիվացման մասին լայն քննարկում է անցկացվել։
«Ուկրաինայի ռազմական, ինչպես նաև ֆինանսական կարիքները պետք է բավարարվեն», - ընդգծել է նա։
Եվրահանձնաժողովի ղեկավարը հավելել է, որ երրորդ առանցքային եզրակացությունը վերաբերել է Ուկրաինայի համար նախատեսված երկարաժամկետ աջակցությանն ու Եվրոպայի սեփական պաշտպանական դիրքին։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն ասել է` երբ կթուլանան Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։