ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը Եվրոպայի անհատական առաջնության արդյունքներով նվաճել են շախմատի աշխարհի գավաթի ուղեգրեր, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Գաբրիելը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը: Ռոբերտը, Շանթը և Հայկը 7.5 միավորով զբաղեցրել են համապատասխանաբար 17-րդ, 18-րդ և 21-րդ հորիզոնականները։
Չեմպիոն է դարձել գերմանացի գրոսմայստեր Մաթիաս Բլյուբաումը, ով վաստակել է 8.5 միավոր: Մաթիասը պատմության մեջ առաջին շախմատիստն է, ով երկրորդ անգամ է ճանաչվել Եվրոպայի տղամարդկանց չեմպիոն։