ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Գյումրիում վերանորոգվել է Կուրսկի պուրակը, որը նվիրված է հայ-ռուսական բարեկամությանը։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով տարածքային բարեկարգման աշխատանքների հերթական փուլի արդյունքները:
Նշվեց, որ վերականգնված այգին և դրա շրջակայքը զբաղեցնում են մոտ մեկ հեկտար տարածք։
Այգին կառուցվել է նույն անունը կրող` Կուրսկի հրապարակում, որտեղ էլ տեղադրված է նաև հայ–ռուսական բարեկամության կամարը։
Կամարի բացումը տեղի է ունեցել 2015 թվականին Կուրսկի այն ժամանակվա նահանգապետ Լյուդմիլա Գրեբենկովայի մասնակցությամբ։