Այդ միջնորդությունները, որ ԱԺ–ը բավարարել է, ի՞նչ վիճակում են. Գաբրիելյան

Sputnik
ԱԺ–ի իշխող խմբակցության պատգամավորներից ոմանք ԱԺ–ի ամբիոնից հանդես եկան Հովիկ Աղազարյանին պաշտպանող ելույթներով։ Առնվազն երկու պատգամավոր` Վիլեն Գաբրիելյանն ու բաբկեն Թունյանը հայտարարեցին, որ խնդիր են տեսնում Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցում։
Թունյանը նշեց, որ իր համար դատախազի ներկայացրած գործում բազում հարցեր կան։ Վիլեն Գաբրիելյանն էլ դատախազին հարց ուղղեց` պատգամավորական անձեռնմխելիությունից նախկինում զրկված պատգամավորների գործերի ընթացքի մասին։
«Այդ միջնորդությունները, որ ԱԺ–ը բավարարել է, ի՞նչ վիճակում են, արդյո՞ք մենք ունենք ավարտ, դատական վճիռ»,– ասաց Գաբրիելյանը։