Վստահ չեմ, որ պատերազմի դեպքում ԵՄ–ն կօգնի Հայաստանին. Քաղաքացի

Sputnik
Sputnik Արմենիան քաղաքացիների շրջանում հարցումներ է անցկացրել, պարզելու նրանց տեսակետը այն մասին, թե ինչ կարող է տալ մեր երկրին Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։
Ոմանց կարծիքով` դա զարգացման հնարավորություն կտա Հայաստանին, բայց, իհարկե, Ռուսաստանից էլ պետք չէ կտրվել։ Հարցման մասնակիցներից մեկն էլ նշել է, որ վստահ չէ, որ պատերազմի դեպքում ԵՄ–ն կօգնի Հայաստանին, քանի որ պատերազմական իրավիճակում գտնվող աշխարհի մյուս երկրներին էլ չեն աջակցում։