Փաշինյանն իր հայտարարությամբ մերժում է ինքնորոշման իրավունքի համամարդկային սկզբունքը. Արամ Մանուկյան

Sputnik
Փաշինյանն իր հայտարարությամբ մերժում է ինքնորոշման իրավունքի համամարդկային սկզբունքը. Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։
«Ինքը, իհարկե, ոչնչացրեց այդ սկզբունքը և հիմա էլ հետևողականորեն ոչնչացնում է` մերժելով քաղաքակրթության հիմնական արժեքներից մեկը։ Երևի ինքը դրանով է հիմնավորում իր ավերածությունները»,– ասել է Մանուկյանը` մեկնաբանելով Արցախյան շարժման մասին Փաշինյանի հայտարարությունները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի։
«Ես առանց սեթևեթանքի ուզում եմ հստակ ու աներկբա ասել` ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք։ Խաղաղության այն ճանապարհը, որով գնում ենք գերիների հարցի լուծման ամենաէֆեկտիվ ճանապարհն է»,– ասել է Փաշինյանը։
Ընդդիմության քննադատական հայտարարություններին ի պատասխան էլ Փաշինյանը հայտարարել է. «Այո՛, մենք Ղարաբաղյան շարժումը չենք շարունակելու, ուզում եք թռեք վերև, իջեք ցած։ Եվ քանի ես ՀՀ վարչապետն եմ, սա ՀՀ պաշտոնական դիրքորոշումն է»։