Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Կամենկա–Դնեպրովսկայայի հիվանդանոցին

Նշվում է, որ հարվածի հետևանքով զոհեր և տուժածներ չկան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը հրետանային հարված է հասցրել Կամենկա-Դնեպրովսկի հիվանդանոցին, վնասվել է թերապևտիկ բաժանմունքը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Կամենսկո-Դնեպրովսկայայի քաղաքապետարանից։
«Ժամը 17:00-ի(Մոսկվայի ժամանակով–խմբ.) սահմաններում Ուկրաինայի զինված կազմավորումները հրետանային հարված են հասցրել «Կամենսկո-Դնեպրովսկայայի կենտրոնական շրջանային հիվանդանոց» ԱՊԲՀ-ին։ Հարվածի հետևանքով արկը վնասել է թերապևտիկ բաժանմունքի տանիքը և պայթել կաթսայատան մոտ, ինչի հետևանքով դուռը պոկվել է»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հարվածի հետևանքով զոհեր և տուժածներ չկան:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։