Ուկրաինայի էներգահամակարգին հարվածներ չհասցնելու՝ Պուտինի հրամանը կատարվում է. Պեսկով

Թեև Կիևը բազմիցս ցույց է տվել պայմանավորվածությունները չկատարելու իր ունակությունը, այդ մորատորիումը պետք է պահպանվի, նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Ուկրաինայի էներգահամակարգին հարվածներ չհասցնելու՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանը գործում է։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մորատորիումի վերաբերյալ Պուտինի հրամանն գործում է և իրականացվում է մեր զինված ուժերի կողմից», – լրագրողներին ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ ռուսական էներգետիկ օբյեկտներին Ուկրաինայի հարվածելու փորձերը քաջ հայտնի են։
«Այս օրերին փորձեր եղան հարվածելու (Ուկրաինայի կողմից – խմբ.) (ռուսական էներգետիկ օբյեկտներին – խմբ.): Դրանք տեղի ունեցան, դրանք բոլորին հայտնի են: Մենք հրապարակել ենք այդ տեղեկությունը: Հետևաբար, հասկանալով, որ Կիևի ռեժիմը բազմիցս ցույց է տվել բանակցելու իր անկարողությունը, մենք այնուամենայնիվ կարծում ենք, որ այդ մորատորիումը պետք է պահպանվի», - ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Վերջինս կողմերին առաջարկել է փոխադարձ հիմքով 30 օրով հրաժարվել էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածելուց։ Պուտինն աջակցեց այդ նախաձեռնությանը և անմիջապես համապատասխան հրաման տվեց ռուս զինվորականներին։ Ավելի ուշ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ Ուկրաինան կաջակցի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու առաջարկին։ Հաջորդ օրը ՌԴ ՊՆ-ն հայտնեց, որ Կիևի ռեժիմը Պուտինի և Թրամփի զրույցից մի քանի ժամ անց անօդաչուներով հարձակվել է Կուբանի նավթի պահեստի վրա։ Ինչպես հայտարարեց Պեսկովը, Կիևի ռեժիմի կողմից հարվածները դադարեցնելու առումով փոխադարձություն չկա։