ՌԴ–ի և ԱՄՆ–ի միջև կառուցողական հարաբերություններ են ձևավորվել, պետք է առաջ գնալ. Պեսկով

Դմիտրի Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Մոսկվան բավարարված է Վաշինգտոնի հետ ընթացող երկխոսության պրագմատիկ և արդյունավետ զարգացմամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կառուցողական հարաբերություններ են ձևավորվել. պետք է առաջ գնալ այդ ճանապարհով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դա (ՌԴ-ի և Ուկրաինայի էներգահամակարգին հարվածների մորատորիումը-խմբ.) լավ առաջընթաց է՝ շնորհիվ այն կառուցողական հարաբերությունների, որոնք ձևավորվել են ամերիկյան կողմի հետ մեր շփումների ընթացքում։ Մենք պետք է հետագայում ևս ընթանանք այդ ճանապարհով», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Մոսկվան բավարարված է Վաշինգտոնի հետ ընթացող երկխոսության պրագմատիկ և արդյունավետ զարգացմամբ:
«Շարունակում ենք մեր շփումները ամերիկյան կողմի հետ։ Դրանք բավական ինտենսիվ են և շարունակական», – նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Թրամփը հայտարարել Է Էր Ռիադում բանակցությունների արդյունքում մեծ առաջընթացի մասին
Նա փաստել է, որ շփումների ընթացքում երկու երկրներին հաջողվել է բավական արագ համաձայնեցնել էներգահամակարգին հարվածների ժամանակավոր մորատորիումի ազդեցության տակ գտնվող օբյեկտների ցանկը:
«Հենց այդ շփումների շնորհիվ է հաջողվել երեկ բավական արագ համաձայնեցնել ռուսական և ուկրաինական օբյեկտների ցանկը, որոնք ենթակա են էներգահամակարգին հարվածների ժամանակավոր մորատորիումի», – ասել է Պեսկովը:
Մարտի 25-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը համաձայնեցրել են ռուսական և ուկրաինական օբյեկտների ցանկը, որոնք ենթակա են էներգահամակարգին հարվածների ժամանակավոր մորատորիումի:
Սպիտակ տունը ներկայացնում է Էր Ռիադում ՌԴ-ի հետ պայմանավորվածությունների մանրամասները