ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը ոչնչացրել են ուկրաինական ինը անօդաչու թռչող սարքեր Ռուսաստանի Դաշնության երկու շրջանների և Սև ծովի վրա։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում ուկրաինական ինը անօդաչու թռչող սարք է ոչնչացվել հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից՝ հինգը Բելգորոդի շրջանի, երկուսը Կուրսկի շրջանի և երկուսը՝ Սև ծովի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ տարածաշրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «ի պաշտպանություն այն մարդկանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության»: Դրա համար, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում», դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։