ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում տեղի է ունեցել 3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի ցնցումները զգացվել են մոտակա բնակավայրերում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով հանրապետական սեյսմոլոգիական կենտրոնի երկրաշարժերի հետազոտությունների բյուրոյի մամուլի ծառայությունը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սամուխի շրջանում՝ Մինգյաչևիր կայարանից 46 կմ հյուսիս-արևմուտք, Մինգյաչևիրի ջրամբարի շրջանում:
Երկրաշարժը զգացվել է էպիկենտրոնի հարևանությամբ գտնվող բնակավայրերում, ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: