Ապրիլի 1-ից աշխատունակ արցախցիներն այլևս չեն ստանա 40+10 հազար դրամ բնակվարձի գումարը։ Աջակցություն կտրամադրվի միայն երեխաներին, թոշակառուներին, հաշմանդամներին և կերակրողին կորցրած ընտանիքներին։ Եվ նույնիսկ նրանց համար աջակցությունը կնվազի։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հարցրել է, թե ինչու են ապրիլից կրճատել Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը այն դեպքում, երբ նրանց մեծամասնության հիմնական խնդիրը չի լուծվել։