Կենսաթոշակների բարձրացման մասին ընդդիմության առաջարկած օրինագիծը Քաղպայմանագիրը մերժել է։ Նախագծի քննարկման ժամանակ պատգամավորների միջև լեզվակռիվ է սկսվել։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մեղադրել է իշխող կուսակցությանն իր իսկ հայտարարած թիրախին դեմ քվեարկելու համար։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն էլ փորձել է բացահայտել իշխանության թվերի մանիպուլյացիան։