«Իմ պաշտպանվելու իրավունքը որտե՞ղ մնաց»․ Հովիկ Աղազարյան

Sputnik
Գլխավոր դատախազին հարցեր է ուղղել նաև ինքը՝ Հովիկ Աղազարյանը թե՝ պաշտպանվելու իր իրավունքը որտե՞ղ մնաց։ Մի հաղորդում էլ նա էր ներկայացրել։ Գլխավոր դատախազն ասել է, որ տեղյակ են Աղազարյանի հաղորդման մասին, ունեն նաև տեսանյութ, որտեղ Արամ Մկրտչյանը մեղադրում է Աղազարյանին։
Աննա Վարդապետյանը Հովիկ Աղազարյանին կոչ է արել կարդալ իր իսկ ցուցմունքները, որտեղ նա չի հերքում 23 հազար դոլար ստանալու փաստը։