«Եթե Հովիկ Աղազարյանը լիներ ՔՊ անդամ, ԱԺ կգայի՞ք նույն միջնորդությամբ»․ Թագուհի Թովմասյան

Sputnik
Ազգային Ժողովում պատգամավորները քննարկում են իրենց գործընկերոջն իրավապահներին հանձնելու Գլխավոր դատախազի միջնորդությունը։ Ինչպես սպասվում էր, Աննա Վարդապետյանը դիմել է Ազգային Ժողովին՝ նախկին ՔՊ-ական, այժմ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանին անձեռնխելիությունից զրկելու միջնորդությամբ։ Աղազարյանին մեղադրում են երկու դրվագով՝ մանր եղջերավոր կենդանիների արտահանումը և դպրոցի տեղում բազմաբնակարան շենք կառուցելը կաշառքով կազմակերպելու համար։
Պատգամավոր Թագուհի Թովմասյանը գլխավոր դատախազին հարցրել է․ եթե Հովիկ Աղազարյանը լիներ ՔՊ անդամ՝ Խորհրդարան կգնար արդյոք նույն միջնորդությամբ՝ հաշվի առնելով, որ գործի իրողությունները իրավապահներին հայտնի են անցյալ տարվա ամռանից։