Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածի հետևանքով ծանր վիրավորում է ստացել նաև «Զվեզդա»-ի թղթակիցը

Նիկիտա Գոլդին
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը նախօրեին հարված են հասցրել քաղաքացիական մեքենային, որում ռուս լրագրողներ են եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. «Զվեզդա» հեռուստաալիքի թղթակից Նիկիտա Գոլդինը ծանր վիրավորում է ստացել Լուգանսկում Ուկրաինայի զինված ուժերի երեկվա հարվածի հետևանքով:
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, Գոլդինը զոհված գործընկերների՝ օպերատոր Անդրեյ Պանովի և վարորդ Ալեքսանդր Սիրկելիի հետ է եղել, երբ Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել HIMARS հրթիռներով:
Հայտնի է, որ նրանց հետ մեքենայում եղել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Ալեքսանդր Ֆեդորչակը։
Նախօրեին հաղորդվել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը երկու HIMARS հրթիռներով թիրախավորել են լրագրողներին տեղափոխող քաղաքացիական մեքենան: