Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ դրոնները Բելգորոդի մարզում հարձակվել են տաճարի և շտապօգնության մեքենայի վրա

Շեբեկինո
Մարզպետի հաղորդմամբ՝ Շեբեկինո քաղաքը ենթարկվել է երեք դրոնների հարձակման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Ուկրաինական դրոնները հարձակվել են Բելգորոդի մարզի Աստվածամոր Կազանի սրբապատկերի տաճարի, 2 ձեռնարկության, մի քանի առանձնատան և շտապօգնության մեքենայի վրա, հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Վալույսկի շրջանի Կազինկա գյուղը հարձակման է ենթարկվել երկու դրոններով, արդյունքում՝ վնասվել է Աստվածամոր Կազանի սրբապատկերի տաճարի գմբեթը, ինչպես նաև տրակտոր։ Երեք դրոններ հարձակվել են Շեբեկինո քաղաքի վրա. արդյունքում, տեղի ձեռնարկություններից մեկի տարածքում տարբեր վնասվածքներ է ստացել 6 ավտոմեքենա և ձեռնարկության վարչական շենքը։ Երկրորդ ձեռնարկության արտադրամասում կոտրվել են պատուհանները, վնասվել է շենքի տանիքը և ճակատային մասը», - տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։
Մարզպետը հավելել է, որ Բելգորոդի շրջանի Բեսոնովկա գյուղում շտապօգնության մեքենայի մոտ դրոն է պայթել։ Բացի այդ, մարզի Վոլոկոնովսկի շրջանի Տիշանկա գյուղում ԱԹՍ-ից նետված պայթուցիկ սարքերի հետևանքով վնասվել է 3 տուն:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ տարածաշրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը:
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «ի պաշտպանություն այն մարդկանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության»: Դրա համար, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում», դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։