Պուտինը գնահատել է «Ռոսիա սեգոդնյա»-ի աշխատանքը

Ռուսաստանի նախագահի հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գնահատել է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի աշխատակիցների, այդ թվում՝ ռազմական թղթակիցների աշխատանքը:
«Զանգվածային լրատվության միջոցների զարգացման գործում ունեցած վաստակի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար ՌԴ նախագահի պատվոգրով պարգևատրել «Ռոսիա սեգոդնյա»-ի գլխավոր խմբագրի տեղակալ Լիսոգոր Օլգա Յուրևնային»,- նշած է Ռուսաստանի ղեկավարի հրամանագրում, որը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
Նախագահի պատվոգրով պարգևատրվել է նաև զինկոր Դմիտրի Ռադչենկոն, իսկ զինվորական դատախազ Իվան Զուևին շնորհակալություն է հայտնվել։
Բացի այդ, ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել ֆոտոթղթակիցներ Եվգենի Բիյատովին, Մաքսիմ Բոգոդվիդին, Ալեքսեյ Մայշևին, ria.ru կայքի թղթակից Դավիդ Նարմանիային, ինչպես նաև առցանց արտադրանքի ուղղության ղեկավար Արտեմ Չիբարովին:
Նաև շնորհակալություն է հայտարարվել «Ուկրաինա.ռու»-ի ավագ թղթակից Ռոման Գնատյուկին և թողարկման խմբագիր Ֆյոդոր Գրոմովին։
«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախումբը միավորում է ռուսալեզու տեղեկատվական ռեսուրսները ՝ ՌԻԱ Նովոստի, «Sputnik» ռադիո, ПРАЙМ, ИноСМИ, Baltnews, Украина.ру, Социальный навигатор, КОТ ու Arctic.ru. Արտերկրում այն ներկայացված է Sputnik միջազգային լրատվական գործակալության և ռադիոյի միջոցով: Մեդիախմբի հիմնական արտադրանքներից են ռուսերեն, անգլերեն, չինարեն, իսպաներեն, արաբերեն և պարսկերեն լեզուներով տեղեկատվական ժապավենները: «Ռոսիա սեգոդնյան» տեղեկատվական այն արտադրանքի խոշորագույն ռուսական արտադրողն է, որն ուղղված է միջազգային լսարանին, գործարար համայնքին, պետական կառույցներին և օգտատերերի ամենալայն շրջանակին: