ԵԱՀԿ–ն պատրաստ է հարթակ դառնալ անվտանգության նոր ճարտարապետության շուրջ բանակցելու համար

Генеральный секретарь ОБСЕ Феридун Синирлиоглу во время встречи с министром иностранных дел РФ Сергеем Лавровым (11 марта 2025). Москва
Կազմակերպության գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է հետևել Ուկրաինայի վերաբերյալ ցանկացած համաձայնագրի կատարմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) պատրաստ է հարթակ դառնալ անվտանգության նոր ճարտարապետության և Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների համար: Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն։
«Իհարկե, Ուկրաինայում պատերազմի դադարեցմանն ուղղված ջանքերը կարևոր են։ Միևնույն ժամանակ կարևոր է նաև ռուս–ամերիկյան հարաբերությունների կարգավորումը։ ԵԱՀԿ-ն ունի փորձ, գիտելիք և գործիքների շատ լայն շրջանակ։ Եթե կողմերը համաձայնեն օգտագործել դրանք, մենք պատրաստ ենք հետևել Ուկրաինայի վերաբերյալ ձեռք բերված ցանկացած համաձայնության կատարմանը, ինչպես նաև հարթակ դառնալ ապագա քննարկումների համար, որոնք ուղղված կլինեն անվտանգության նոր ճարտարապետության ստեղծմանը», - ասել է Սինիրլիօղլուն։
Նշենք, որ ավելի վաղ Ֆերիդուն Սինիրլիօղլուն այցելել էր Ռուսաստան։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այցի ժամանակ Ուկրաինան ԱԹՍ–ների զանգվածային հարձակում էր սկսել Մոսկվայի և Մոսկվայի մարզի ուղղությամբ։ Սինիրլիօղլուին ցույց էին տվել մերձմոսկովյան Վիդնոյե քաղաքում ԱԹՍ-ի ընկնելու վայրը։
Էր Ռիադում կայացած ռուս–ամերիկյան բանակցությունների բովանդակությունը չի հրապարակվի. Կրեմլ