Սպիտակ քաղաքի մոտակայքում կրկին երկրաշարժ է գրանցվել

Սպիտակ
Սպիտակ
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Լոռու մարզի Սպիտակ քաղաքի մոտակայքում կրկին երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Մարտի 24-ին` տեղական ժամանակով 15:37-ին, ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել»,– ասված է հաղորդագրությունում։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Շենավան, Արևաշող և Քարաձոր գյուղերում (3 բալ ուժգնությամբ)։
Հիշեցնենք` Սպիտակ քաղաքի մոտակայքում 3․7 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել նաև մարտի 21-ին։